Ադրբեջանի բանակը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում
Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր
«Որտեղ հաց՝ այնտեղ կաց»-ի աքսիոման․ ինչո՞ւ է Գագիկ Մելքոնյանը հանգիստ հակահայ հայտարարություններ անում
8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում. խցանումները չեն նվազելՉինաստանի պաշտպանության նախարարը բացատրել է, թե ինչպես կավարտվի հակամարտությունը ՈւկրաինայումԶենքով պարգևատրված անձինք պարտավոր են ներկայացնել անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2«Լաց մի ինիլ». արցախցի երգիչ Լյոկան նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել Ե՞րբ կսկսվեն վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարման դադարեցման աշխատանքները ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման. Ոստիկանության հայտարարությունըԿրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Արաբկիրի ոստիկանապետը
«Անասնաբուժարան». օգտատերը երիտասարդ մոր մահվան մեջ մեղադրում է Վայց ձորի բժշկական կենտրոնի անձնակազմին (տեսանյութ)
Ռոնալդուն դառնում է աշխարհում առաջին մարդը, ում հետևորդները սոցցանցերում հասնում են մեկ միլիարդի Կեuարյան hատումների աճը զսպելու համար առողջապահության նախարարությունը նոր ծրագիր է մշակել (տեսանյութ)Քասախում երիտասարդ էր դանակաhարվել․ ձերբակալված կա
Ավտոսպորտը՝ Բաքվի հանցավոր քաղաքականությունը քողարկելու միջոց
Արմեն Գրիգորյանը պաշտոնական հանդիպում և աշխատանքային ճաշ է ունեցել Ակիբա Տակեոյի հետՆԱՏՕ-ն պլանավորում է զորքեր ուղարկել ՈւկրաինաՍևանում ձկնորսները հшրձшկվել են պարեկների վրա, հայհոյել, մետաղյա ձողով փորձել հարվածել պարեկին, նավակը շրջել նրա վրա
Մեկ ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը
Մհեր Սահակյանը մեկ հոդվածով արդարացվել է, մյուսով՝ մեղավոր ճանաչվել. պաշտպաններԱղավնաձոր բնակավայրին հարող հողամասի նկատմամբ ճանաչվել է ՀՀ սեփականության իրավունքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանի «խաղաղության օրակարգը» պատեհ պահին նոր ռազմական հարձակումն է․ Վահե ՀովհաննիսյանԱնհայտ անձինք Իրանում հարձակվել են անվտանգության ուժերի մեքենայի վրա. կան զոհերԽոյ համայնքը կահույք է գնել շուկայականից թանկ գնով. ինչպես են մսխվում պետական բյուջեի հատկացումները. «Ժողովուրդ»Ո՞վ է թույլ տվել կիսամերկ մոդելին նկարահանվել Մատենադարանի պատերին․ Մատենադարանից պարզաբանել են (տեսանյութ)Free Armenia Prisoners շարժումը բաց նամակ է հղել «Ֆորմուլա 1»-ինԻնչ եղանակ է սպասվումԿոստանյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջԵրբ կվերականգնվի Արագածոտնի և Կոտայքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումըԻնձ ուղեկցող ոստիկաններն այդ հանցագործության համահանցակիցներ ենԿոռուպցիոն «վարակը»՝ իշխանության շարքերում. Ավանեսյանի 600 մլն-ի հետքերով. փաստաթուղթ.«Ժողովուրդ»Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ եւ հիվանդանոց են ընկել․ «Հրապարակ»Պետությանը 17 մլն ԱՄՆ դոլարի վնաս տված «Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում. (լուսանկար). «Ժողովուրդ»Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը. «Հրապարակ»Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու. վիճարկվելու է մանդատից զրկելու հարցը․ «Ժողովուրդ»Ընդդեմ եկեղեցու ակցիան տեղի կունենա՞. «Հրապարակ»Այսօր մի շարք հասցեներում էլէներգիայի անջատումներ կլինենԸնդդիմադիր պատգամավորները «բարեկամ» չեն. «Հրապարակ» Առուշի պաշտոնի համար մարտերը սկսված են. «Հրապարակ» 5-րդ բանակային կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. բանը հասել է անեծքներին. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժածԳյումրիում բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԼոնդոնը որոշել է թույլ տալ Կիևին Storm Shadow հրթիռներ արձակել Ռուսաստանի ուղղությամբԻրանին տրվող ԵՄ պատասխանը կլինի արագ և արդյունավետ. Փիթեր ՍտանոԱՄՆ-ին մեղադրել են երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու մեջ«Եվրոպայի հայկական լոբբին»․ բացահայտվել է ԼՂ հիմնախնդրի շուրջ ԵՄ քաղաքական վարքը Հայաստանը հրաժարվել է ՌԴ-ում հետախուզվող ԱՄՆ քաղաքացուն փոխանցել Ռուսաստանին Վախճանից 53 տարի անց հայ կարդինալի մարմինն անխաթար է մնացել․ նա կվերահուղարկավորվի Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակ տարան շախմատի համաշխարհային օլիմպիադայում Գյումրիում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Սպորտ

Պետությունների ղեկավարներից որին ինչ մեքենայով դիմավորեցին Երևանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ Հայաստան էին ժամանել ՀԱՊԿ անդամ վեց պետություններից հինգի ղեկավարները՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստին։ Վեցերորդը Հայաստանն է՝ որպես ընդունող երկիր։ Մեր ուշադրությունը գրավեց, թե պետությունների ղեկավարներից ում ինչպես դիմավորեց հայկական կողմը ու ով ինչ մեքենայով օդանավակայանից շարժվեց դեպի ՀԱՊԿ խորհրդի նիստի անցկացման վայրը՝ «Դվին» հյուրանոց։

Նախ՝ հինգ պետությունների ղեկավարներից չորսին՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի եւ Տաջիկստանի նախագահներին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Եվ միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ Նիկոլ Փաշինյանը դիմավորեց եւ ինքն էլ Պուտինի մեքենայով օդանավակայանից մեկնեց «Դվին»։ Բացի այդ, նկատեցինք, որ հինգ երկրների ղեկավարներից միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւն էին ծառայողական մեքենաներն իրենց հետ բերել Երեւան, որպեսզի այստեղ հենց իրենց մեքենաներով տեղաշարժվեն։ Մյուսներին դիմավորել են հայկական կողմի հատկացրած զրահապատ մեքենաներով։

Ամենաշքեղը Ռուսաստանի նախագահի մեքենան ու ավտոշարասյունն էին՝ բաղկացած ռուսական արտադրության զրահապատ Aurus մեքենաներից։ Պուտինն ուր գնում է, առանձին օդանավով իր հետ միանգամից 6 Aurus է տանում, բոլորը՝ զրահապատ, որոնցից երեքը՝ սեդան, երեքը՝ մինիվեն թափքով։ Սեդաններից մեկում էլ հենց Պուտինն է լինում։ Ավտոշարասյան մեջ ռուսական պետհամարանիշներով նաեւ այլ մեքենաներ կային։ Մյուսները Հայաստանի տրամադրած մեքենաներն էին։

Ղազախստանի նախագահի մեքենան ու շարասյունը համեմատաբար ավելի համեստ էին՝ W222 թափքով զրահապատ Mercedes Maybach։ Մյուս երկրների ղեկավարներին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, դիմավորեցին Հայաստանի տրամադրած հնամաշ ու տարեթվով ավելի հին Mercedes-ներով՝ W221 թափքով S-Class-ներով, որոնք բոլորն էլ, բնականաբար, զրահապատ էին, բայց արդեն բարոյապես ու ֆիզիկապես մաշված։ Նշենք, որ պետությունների ղեկավարներին զրահապատ մեքենաներով դիմավորելն արարողակարգային պահանջ է, եւ ցանկացած ընդունող երկիր պարտավոր է ներկայացուցչական դասի զրահապատ մեքենաներ ունենալ, որ անհրաժեշտության դեպքում դրանցով դիմավորի բարձրաստիճան հյուրերին՝ ապահովելով նրանց անվտանգությունը։ Հայաստանի պետական պահպանության ծառայության ավտոպարկն այս առումով բավականին աղքատիկ ու անմխիթար վիճակում է։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո բյուջեի հաշվին երկու W222 թափքով զրահապատ Mercedes ձեռք բերվեց, որոնցից մեկը կամ գուցե երկուսն էլ փոխեփոխ սպասարկում են Փաշինյանին։

Մյուսներն ավելի հին են՝ մոտ տասը եւ ավելի տարվա հնության W221 թափքով S-Class-ներ, որոնցից մեկը հատկացված է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նրանք այսօր հաճախակի տեխնիկական խնդիրներ են առաջացնում, շարժիչները հիմնականում «յուղ են վառում»։ Նաեւ մեկ զրահապատ BMW 760 ունեն, որը ժամանակին Արմեն Սարգսյանին էր սպասարկում։ Բայց դա էլ, ասում են, տեխնիկապես այդքան էլ լավ վիճակում չի գտնվում այսօր։ 2018-ին հենց այս BMW-ով էին դիմավորել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին․ այդ օրը Արմեն Սարգսյանը ստիպված էր տեղաշարժվել անձնական Cadillac-ով, քանի որ նրան հատկացված զրահապատ BMW-ն տրամադրել էին Մերկելին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։