ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաինայում
Սպիտակ տունը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաինայի դեմ, եթե ռուսական զորքերը շարունակեն պարտություն կրել։
Դրանից հետո նա պատրաստ կլինի միջուկային առճակատման դիմել, գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Առայժմ ԱՄՆ-ն չունի հետախուզական տվյալներ, որոնք ապացուցում են, որ Ռուսաստանը անխուսափելիորեն քիմիական զենք է պատրաստում օգտագործել։
Այնուամենայնիվ, Վաշինգտոնը նախապատրաստում է իր դաշնակիցներին այս զարգացմանը, ինչպես նաև ներդրումներ է կատարում քիմիական զենքի հայտնաբերման գործում։