Ալիևն ընդունել է ԵՄ պատվիրակությանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը։
Բանակցությունների մասին մանրամասներ հայտնի չեն։