Բեդրոս Կիրկորովը սրտի վիրահատության է ենթարկվել
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը հայտնել է սրտի վիրահատությունից հետո իր առողջական վիճակի մասին։ Այս մասին նա խոսել է Prozvezd-ին տված հարցազրույցում։
Կիրկորով ավագը խոստովանել է, որ տառապել է նախասրտերի ֆիբրիլյացիայով։ Կրիտիկական պահերին երաժշտի զարկերակը իջել է րոպեում 30 զարկի։ Նման դեպքերում կարող է սրտի կանգ արձանագրվել:
Նրա խոսքով՝ իր որդին՝ Ֆիլիպը, իմանալով հոր խնդիրների մասին, շատ է անհանգստացել և պնդել, որպեսզի հայրը վիրահատվի: