Անձրևից հետո մի օր միշտ էլ արև է բացվում. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկար, որին կից գրել է.
«Անձրևից հետո մի օր միշտ էլ արև է բացվում: Լույսն էլ գտնում է խավարը պատռելու կերպը... նույնիսկ ամենաանելանելի վիճակում: Իմ ընկերները երազողներ են, չընկճվող ու լուսատարած: Զգեստիս հեղինակը՝ Արևիկը, հենց էդպիսինն է, իր 4 երեխաներով աշխարհի գործն է հասցնում անել, հայկականության տարածումն ու մանրակրկիտ գաղափարների կատարումն է իրագործում ու չի դադարում, չի հոգնում, իր՝ հանուն կյանքի ու Հայի համար կռվում՝ հաստատուն է»: