Քրիստինա Ագիլերան հայտարարություն է տարածել Երևանում կայանալիք համերգի վերաբերյալ
Քրիստինա Ագիլերան իր սոցիալական էջերում հանդես է եկել հայտարարությամբ․
«Աշխատում ենք Երևանում ՀԱՅԱ փառատոնի համերգը տեղափոխելու ուղղությամբ։ Փորձում ենք նշանակել ավելի նպատակահարմար ամսաթիվ, որը կհայտարարենք շուտով»,- ասված է երգչուհու գրառման մեջ։