Երևանում անցկացվելիք Մանկական «Եվրատեսիլ»-ին ռուսաստանցի հաղթած քույրերը չեն հրավիրվել
«Մանկական Եվրատեսիլ 2006»-ի հաղթողներ, ռուս երգչուհիներ Անաստասիա և Մարիա Տոլմաչևաներն այս տարի Երևանում կայանալիք մրցույթին մասնակցելու հրավեր շոուի կազմակերպիչներից չեն ստացել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է արտիստների տնօրեն Սերգեյ Մասլովը։
«Որևէ ձևով հրավերներ չեն ստացել, մենք նույնիսկ չգիտեինq` պատրա՞ստ ենք քննարկել այս առաջարկը, բայց առայժմ խոսելու ոչինչ չկա»,- ընդգծել է Մասլովը։
Ավելի վաղ 2022 շոուի կազմակերպիչները հայտարարել էին, որ մրցույթի բոլոր հաղթողներին դեկտեմբերին հրավիրել են Երևան։ Նրանք, սակայն, չեն հստակեցրել, թե որն է առաջարկի էությունը՝ մասնակցել շոուին որպես պատվավոր հյուրեր, թե՞ բեմ դուրս գալ։