Քերոբյանը չի բացառում՝ հնարավոր է 150 հազար դոլար ներդրում անեն ու Հայաստանի քաղաքացիություն ստանան նաև թուրքերն ու ադրբեջանցիները (տեսանյութ)
Այնպես չէ, որ ով դիմի և ներդրում անի՝ կստանա քաղաքացիություն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով օտարերկրացիների ներդրումների միջոցով ՀՀ քաղաքացիության ձեռքբերմանը, և պատասխանելով լրագրողների հարցին, թե՝ արդյոք մտավախություն չկա՞, որ այդ ներդրումները կանեն թուրքերը կամ ադրբեջանցիները և կստանան ՀՀ քաղաքացիություն։
Նախարարը վստահեցրեց, որ անվտանգությունն այդ հարցերով կզբաղվի և կչեզոքացնի վտանգը։
Լրագրողների ճշտող հարցին, թե կբացառվի՞ թշնամու մուտքը, Քերոբյանն արձագանքեց, թե չի բացառում, բայց հնարավորինս կչեզոքացվի։
Մանրամասները՝ տեսանյութում