109 տարեկան հասակում մահացել է Դիսնեյի հայտնի «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմի տատիկի նախատիպը
109 տարեկան հասակում մահացել է Մարիա Սալուդ Ռամիրես Կաբալյերոն՝ Կոկոյի տատիկի նախատիպը Դիսնեյի Կոկո անիմացիոն ֆիլմում։ Այս մասին հայտնում է El Pais-ը։
Ռամիրես Կաբալյերոն մահացել է նույն մեքսիկական քաղաքում, որտեղ նա ծնվել է՝ Սանտա Ֆե դե լա Լագունայում: Զբոսաշրջության նախարար Ռոբերտո Մոնրոյը նրան բնութագրել է որպես անողոք կին և օրինակելի մարդ:
«Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմում Մամա Կոկոյի կերպարը գլխավոր հերոսի՝ Միգելի տատիկն է, ով կարողանում է անցնել աշխարհների սահմանը։