Էրդողանը և Փաշինյանը պայմանավորվել են հանդիպել Թուրքիայում և Հայաստանում՝ հարաբերությունները կարգավորելու համար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանում և Թուրքիայում հանդիպումներ անցկացնել՝ երկու երկրի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Չավուշօղլուի հայտարարությանը։
«Հարաբերությունների կարգավորման համար անցկացված 4 հանդիպումներն անցկացվել են 3-րդ երկրներում։ Պրահայում մեր պարոն նախագահի՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքիայի և Հայաստանի տարածքներում հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ»,- ասել է նա։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։