Քրիստինա Ագիլերայի՝ Երևանում կայանալիք մենահամերգը հետաձգվել է
Քրիստինա Ագիլերայի՝ հոկտեմբերի 22-ին նախատեսված երեւանյան մենահամերգը հետաձգվել է։ Այս մասին ասվում է «ՀԱՅԱ» փառատոնի ինստագրամյան էջում։
««ՀԱՅԱ» փառատոնը եւ սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրեցին հետաձգել Քրիստինա Ագիլերայի մենահամերգը Երեւանում։ Շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը։ Բոլոր գնված տոմսերն ուժի մեջ են»,- նշված է հաղորդագրության մեջ։