«Ասաց՝ հանգիստ քնի մեռնեմ քեզ, բա ես ինչի համար եմ»․ Արմենը (Ումուդ) պայթեցրել է իրեն՝ թշնամու զորքի հետ (լուսանկարներ)
Mega News կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է եղբոր որդու՝ Արմեն Ասլամազյանի (Ումուդ) լուսանկարը և կից գրել․
«Եղբորս տղան է, Արմենս ով իր կյանքը տվեց հանուն Հայրենիքի, 44օրյա պատերազմից հետո,ասեց` ոսկե սերունդ գնաց, չկարողացա երեխեքին փրկեմ։
Ասեցի՝ Արմեն ջան հանգիստ չունեմ, որ դուք սահմանին եք,
Ասաց՝ հանգիստ քնի մեռնեմ քեզ, բա ես ինչի համար եմ, որ դու հանգիստ քնես, բա հիմա ասա, ոն՞ց ենք անելու, ոն՞ց ենք հանգիստ քնելու, իմ թանկս իմ հերոսս, ասածդ արեցիր ու էսքան կսկիծը սրտներիս թողեցիր ու դեպի երկիքն գնացիր:
Գնաս բարով իմ հերո՜ս տղա, լույսերի մեջ մնաս, Հայրենիքը կանչեց քեզ»

Օմարի Արծիվը՝ Արմեն Ասլամազյան 44 տարեկան էր։
Ծնվել է 1978 թվականին։ Լոռու մարզից էր՝ Վանաձորից։ Ամենին Ումուդ էին անվանում, որ լոռու բարբառով հույս ու հավատ է նշանակում։
Նա մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին։
Մինչ օրս եղել է անհետ կորած։ Ջերմուկում թշնամու 400 հոգանոց խումբը շրջափակման մեջ է գցել մեր Զինծառայողներին։ Տեսնելով որ այլ ելք չկա՝ Արմենը պայթեցրել է իրեն, իր հետ էլ թշնամու զորքին։ Եվ հիմա հենց իրենց շնորհիվ է, որ Ջերմուկը կա և կանգուն է։
Զոհվել է 2022 սեպտեմբերի 13-ին։
NEWSPRESS.am-ի խմբագրական կազմը, խորին վշտով ցավակցում է Մարգարիտա Դավթյանին ու նրա հարազատներին։
