ՀՀ ոստիկանության զորքերն անցկացրել է հրամանատարաշտաբային զորավարժություն (տեսանյութ)
Համաձայն Ոստիկանության զորքերի 2022 թվականի պատրաստության պլանի՝ Ոստիկանության զորքերի ենթակա ստորաբաժանումների մասնակցությամբ հոկտեմբերի 3-ից 4-ը անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ «Հատուկ կարևորագույն օբյեկտի պաշտպանության ժամանակ հավանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման հատուկ օպերացիա» թեմայով:
Զորավարժությունը ղեկավարում էր ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունը՝ հրամանատար, ոստիկանության գնդապետ Հայկ Բաբայանի գլխավորությամբ:
Նախ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, ապա հետախուզական տվյալների համաձայն կատարել են ուժերի և միջոցների տեղաշարժ դեպի հատուկ միջոցառման անցկացման շրջան, որտեղ էլ համագործակցելով միմյանց հետ՝ հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները՝ հայտնաբերելով և վնասազերծելով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը: