Իրանը հայտնում է, որ Մահսա Ամինիի մահը չի եղել ֆիզիկական ներգործության հետևանքով
Մահսա Ամինիի մահը, ում հուղարկավորությունից հետո բողոքի ցույցեր սկսեցին Իրանում, գլխին կամ մարմնի այլ մասերին հասցված հարվածներից չէին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Իրանի դատաբժշկական կազմակերպության ուրբաթ օրը հրապարակված զեկույցում։
«Դիահերձման արդյունքներով պարզվել է, որ մահը չի եղել գլխին կամ այլ կենսական օրգաններին կամ մարմնի մասերին հասցված հարվածների հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ դատաբժշկական փորձագետների՝ ութ տարեկանում աղջիկը գլխուղեղի վիրահատության է ենթարկվել։