Էրդողանն ասել է Պուտինին, որ Անկարան ամեն ինչ կանի ուկրաինական հարցի խաղաղ լուծման համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թուրքիան պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայում տիրող իրավիճակը։
«Նախագահ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ ու իրենից կախված ամեն ինչ անել ուկրաինական հարցի խաղաղ լուծում գտնելու համար՝ ի շահ բոլորի», - հայտնել են գրասենյակից: