Մեր պահանջն է, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերվեն. Հակոբ Արշակյան (տեսանյութ)
«Մեկնաբանություններն անպայման կհնչեն»: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, թե նախօրեին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման և դրա արդյունքում ընդունված հայտարարության վերաբերյալ այս պահին ինչ մեկնաբանություն կարող է անել:
«Մեր պահանջն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից ադրբեջանական զորքերը դուրս բերվեն»,- ասաց Հակոբ Արշակյանը՝ չպատասխանելով այլևս ոչ մի հարցի: