Տնօրենն ասել էր` «Փեթակն» իմն է, ինձնից ոչ մեկը չի կարող վերցնել, հանգիստ աշխատեք. էսօր սյուրպրիզ արեցին՝ եկանք, տեսանք կողպեքը վրան. առևտրական (տեսանյութ)
«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։
Լրագրողների հետ զրույցում առևտրական կանանցից մեկն ասաց, որ օրեր առաջ ժողով է եղել: Առևտրականներն ուղիղ հարց են տվել տնօրենին՝ հետաքրքրվելով, թե ինչ է լինելու «Փեթակ»-ի ճակատագիրը՝ հաշվի առնելով, որ խոսք կա այն մասին, որ գործարարներից մեկը կարող է վերցնել այն:
«Տնօրենն ասել էր` «Փեթակն» իմն է, ինձնից ոչ մեկը չի կարող վերցնել, հանգիստ աշխատեք, բայց էսօր սյուրպրիզ արեցին. եկանք, տեսանք կողպեքը վրան»,- ասաց կինն ու նշեց, որ տնօրենն ասել է, որ առևտրի կենտրոնը չի գործելու Կառավարության որոշմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում