Մեկ շաբաթ ընդհանրապես կրակոց չի եղել. այս պահին կրակոցներ չկան. Կուտական համայնքի ղեկավար
Կուտական գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, թշնամին հայկական դիրքերի ուղղությամբ է մեկ ժամ ինտենսիվ կրակ վարել. այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Կուտական համայնքի ղեկավար Մակիչ Թովմասյանը:
Նրա խոսքով, զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, չկան.
«Այս պահին ես գյուղում եմ, մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ չկան, գյուղում հիմնականում տղամարդիկ են, երեխաներն ու կանայք դեռևս գտնվում են սահմանից ավելի հեռու՝ Վարդենիսի այլ բնակավայրերում»,- ասաց նա:
Թովմասյանը նաև նշեց, որ մեկ շաբաթ ընդհանրապես կրակոց չի եղել, ու այսօր այդ մի շաբաթվա լռությունը թշնամին խախտել է.
«Այս պահին թշնամին լռել է»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբույր կայքում