Նախապայմաններ չունենք. ուղղակի ասում ենք՝ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ և մենք կբացենք Հայաստանի հետ սահմանը. Էրդողան
«Մենք ցանկանում ենք Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորում»,- այս մասին Պրահայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդմամբ, նա նշել է, որ ներկայումս Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցություններ են ընթանում բեռների և օդային փոխադրումների վերաբերյալ, դրանք քննարկվում են հատուկ ներկայացուցիչների և արտաքին գործերի նախարարության կողմից։
«Մենք նախապայմաններ չունենք։ Մենք ուղղակի ասում ենք՝ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ։ Դրանից հետո դուք մեզ հետ խնդիրներ չեք ունենա։ Մենք բացում ենք մեր դռները՝ օդային, ավտոճանապարհային և երկաթուղիները»,- ասել է Էրդողանը։