Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական և ադրբեջանական հարաբերությունները կջերմանան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը։
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման նպատակին, որը հենված կլինի տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հիման վրա»,-ասել Է Էրդողանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո` մամուլի ասուլիսի ժամանակ։
Էրդողանը հավելել է, որ Փաշինյանի հետ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում։
«Կային որոշ պահանջներ։ Մեր արտաքին գործերի նախարարները և հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն, և քայլերը կձեռնարկենք արդյունքներին համապատասխան։ Հույս ունեմ, որ հայ–թուրքական և ադրբեջանական հարաբերությունները կջերմանան առաջիկայում»,–ասել է Էրդողանը։