Տարոնն ու Գոռն ազատ են... Լիլիթ Մանուկյան
Տարոն Մանուկյանի մայրը` Լիլիթ Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տղեքս ազատ են։
Այս օրերի ընթացքում լիարժեք բազմազավակ մայր եմ ինձ զգացել, մի ողջ երիտասարդական իմ երեխեքն էին, Սյունես, որքան գործ արեց, Տարոնի ու Գոռի ընկերները ու բոլոր իրական հայերը մեր կողքին էին, այս ընթացքում շատերին ճանաչեցինք, տարբերեցինք ով ով է։
Հատկապես շնորհակալ ենք ընդդիմադիր պատգամավորներին ու գործիչներին, դաշնակցական բոլոր ընկերներին, կուսակցական այդ ընտանիքը մեծ է, ջերմ, նրանց ովքեր սրտացավորեն հետևում էին բոլոր քաղբանտարկյալների որպիսությանն, այցի գնում ու նաև ներդրում ունեցան այս դեռևս ոչ վերջին,բայց անիմաստ կալանքի ավարտի հարցում, հատկապես երախտապարտ ենք Տարոնի ու Գոռի դասախոսներին, ովքեր մինչև վերջ իրենց կողքին էին, գրականության նվիրատվությունից մինչև այցելություններ, Տարոնի դեպքում կրթական իրավունքի խախտման դեմ պայքարելու համար»։