Պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ն աշխատի. ինչքան սպասել ենք՝ հերիք Է․ Ալեն Սիմոնյան

Պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ն աշխատի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ինձ պետք է, որ ՀՀ սահմանից այս կողմ, որը ՀԱՊԿ-ի անդամ է, այլ երկրի զինվոր չանցնի։ Ես հռետորական հարց ունեմ` պատկերացրեք, որ ինչ-որ երևակայական հակառակորդ հատել է Ռուսաստանի սահմանը, և դրա պատճառով Սոչի քաղաքը դատարկվել է։ Ինձ համար իմ երկրի անվտանգությունն է կարևոր»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` այս պահին ՀԱՊԿ-ից սպասում են առնվազն քաղաքական գնահատական։ Սակայն, ըստ Սիմոնյանի, դա մեր երկրի համար բավարար չէ, և երկրի անվտանգությունը պահպանելու համար չեն սպասելու, որ մի բան լինի, քանի որ չունեն այդ ժամանակը։
«Ինչքան սպասել ենք՝ հերիք Է»,-ասաց Ալեն Սիմոնյանը։