«Եթե անգամ ունենանք խաղաղ հայրենիք, մենք՝ ապրողներս, մինչև մահ կգոյատևենք ընդամենը»․ Լիլու

Երգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջում նոր գրառում է կատարել՝ խոսելով պատերազմում զոհված տղաների, կյանքի առաջվանը չլինելու մասին։
«Ոչ մի բան էլ առաջվանը չի լինելու, եթե անգամ ունենանք խաղաղ հայրենիք, մենք ապրողներս մինչև մահ ու գերեզման կգոյատևենք ընդամենը, որովհետև մի ամբողջ մատաղ սերունդ սպանվեց իր հետ տանելով մի ամբողջ ազգի խաղաղությունն ու ուրախությունը, մենք ընդամենը կապրենք արանց ձեզ, բայց ձեր հետ ամեն օր մեծ ցավով պարուրված, մեր անմեղ, մեր լույս հերոսներ»,- գրել է երգչուհին։