Հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ուրբաթ օրը ծրագրված են Պուտինի մի շարք միջազգային հեռախոսազանգեր, իսկ օրվա կեսին կսկսվի հանդիպումն ԱՊՀ շրջանակներում։
Պեսկովը մանրամասնել է, որ ոչ պաշտոնական լսարանը կանցկացվի Կոնստանտինովսկու պալատում։ Նա գալիք իրադարձությունը շատ կարևոր է անվանել հաջորդ շաբաթ կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում։
ԱՊՀ երկրների ղեկավարների վերջին ոչ պաշտոնական հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում։