ՌԴ ԱՄՆ-ի և Ճապոնիայի զորավարժությունները համարում է ՌԴ-ի անվտանգության սպառնալիք
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ի և Ճապոնիայի զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի վերջին Ճապոնական ծովում, սպառնում են Ռուսաստանի անվտանգությանը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Նշված զորավարժություններն անցկացվել են մեր երկրի Հեռավորարևելյան շրջանների անմիջական հարևանությամբ։ Մենք ճապոնական նման ակտիվությունը համարում ենք սպառնալիք Ռուսաստանի անվտանգությանը՝ ընդհանուր՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունը լուրջ մտահոգություն է հայտնել Ճապոնիայի դեսպանատանը և կոչ արել երկրին պատասխանատու մոտեցում ցուցաբերել հյուսիսարևելյան Ասիայում խաղաղության և կայունության պահպանման հարցում։