Բուֆետի բարեկարգման աշխատանքների իրականացումը պետբյուջեի համար լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնում. ԱԺ-ն պարզաբանում է տարածել
Հոկտեմբերի 6-ին լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի Ազգային ժողովին՝ բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովը:
Տեղեկացնում ենք, որ Կառավարության 06.10.2022թ. նիստում ներկայացված նախագծով ԱԺ աշխատակազմն իրականացնելու է 2022 թ. պետական բյուջեով Ազգային ժողովի հատկացումների հոդվածային վերաբաշխում՝ ժամանակավորապես ազատ միջոցներն ուղղելով բուֆետ-ճաշարանի բարեկարգման աշխատանքների իրականացման և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ համարվող ծախսերի ֆինանսավորմանը։
Հայտնում ենք, որ ԱԺ-ի կողմից իրականացվող վերաբաշխումը պետական բյուջեի համար լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի բուֆետը կբարեկարգվի և կվերազինվի