Հայ-ադրբեջանական «խաղաղության համաձայնագրի վերաբերյալ արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն. Զախարովա
Ռուսաստանը դեմ է աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի վտանգավոր ձախողման։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, really.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Բրյուսելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» (չակերտները՝ NEWSPRESS.am-ի) ստորագրման հեռանկարին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը լիովին հասկանում է, որ աշխարհաքաղաքականությունը խաղի, մանևրելու որոշակի տարր է պարունակում։
«Բայց մենք դեմ ենք աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են իրավիճակի վտանգավոր ձախողման։ Մենք միշտ պատրաստ ենք աջակցել այն ջանքերին, որոնք տանում են շոշափելի արդյունքների։ Ինչ վերաբերում է «խաղաղության համաձայնագրի» շուրջ արևմտյան մոտեցումներին, ապա, մեր կարծիքով, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն։ Իսկ որոշ արևմտյան միջնորդների ընդհանրապես անհնար է անվանել խաղաղության միջնորդներ»,- նշել է Զախարովան։