Ռուսաստանի և Բելառուսը մեկուսացել են․ Բելգիայի վարչապետ
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի բացակայությունը եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին վկայում է նրանց մեկուսացման մասին։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Բելգիայի վարչապետի խոսքին։
«Դրան մասնակցության մակարդակը վկայում է այս միջոցառման կարևորության մասին։ Ահա ամբողջ Եվրոպան, բացառությամբ երկու երկրների՝ Ռուսաստանի և Բելառուսի։ Սա ցույց է տալիս, թե որքան մեկուսացված են նրանք»,- ասաց նա:
Ավելի վաղ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը տարածել էր Զապորոժիեի և Խերսոնի շրջանների վրա։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը։