Իրանը պատրաստակամություն է հայտնել մի քանի համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ՝ նավթագազային ոլորտում
Իրանը պատրաստվում է Ռուսաստանի հետ մի քանի համաձայնագիր կնքել նավթագազային ոլորտում։ Համաձայնությունները կարող են ձեռք բերվել առաջիկա 6 ամսվա ընթացքում։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի նավթի փոխնախարար Ահմադ Ասադզադեին։
«Ռուսաստանի և Իրանի միջև վերջին բանակցությունների ընթացքում լավ առաջընթաց է գրանցվել «Գազպրոմ»-ի հետ հուշագրի իրականացման ուղղությամբ։ Հուսով եմ, որ առաջիկա վեց ամսվա ընթացքում հնարավոր կլինի մի քանի համաձայնագիր կնքել»,- ասել է Ասադզադեն։
Նրա խոսքով՝ էներգետիկ շուկայում ստեղծված իրավիճակի շնորհիվ Մոսկվան ու Թեհրանը կարող են էլ ավելի միավորվել՝ համատեղ նախագծեր իրականացնելով գազի, նավթի ու նավթաքիմիական ոլորտներում։