Շաղիկ Մարուխյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին
Հարգելի ընկերներ,
Տեղեկացնում ենք, որ Շաղիկ Մարուխյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, սկսած ժամը 18:00 Կոնդի սբ․ Հովհաննես եկեղեցում։
Հուղարկավորությունը տեղի կունենա նույն վայրից` հոկտեմբերի 8-ին, ժամը 13:00-ին։
Հիշեցնենք, որ երեկ հանկարծամահ է եղել ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ առաջնորդներից մեկի՝ Հրայր Մարուխյանի դուստրը՝ «Երկիր» օրաթերթի նախկին խմբագիր Շաղիկ Մարուխյանը։ Մտերիմներն ասում են, որ առեղծվածային, անհասկանալի վախճան է ունեցել Շաղիկը՝ Հունաստանում ինչ որ միջատի կծելուց մի քանի օր անց ողջ օրգանիզմը կաթվածահար է եղել, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բարելավման է գնացել եւ նախորդ օրն արդեն միանգամայն լավ էր զգում, անգամ տուն էին տարել, իսկ երեկ անսպասելիորեն վիճակը վատացել է և գիշերը արձանագրվել է մահ։