Ռուսաստանը պատրաստ է բոլոր հասանելի միջոցներով պաշտպանել Բելառուսի ինքնիշխանությունը․ դեսպան

Ռուսաստանը պատրաստ է իր դաշնակցային պարտավորություններին համապատասխան, անհրաժեշտության դեպքում, հասանելի միջոցներով պաշտպանել Բելառուսի ինքնիշխանությունը։ Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը՝ հղում տալով Մինսկում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ Բելառուսի տարածքում կան ռուսական հրթիռային զենքի վերջին նմուշներ։
«Անհրաժեշտության դեպքում, դաշնակցային պարտավորություններին և միջազգային իրավունքին լիովին համապատասխան, Ռուսաստանը պատրաստ է բոլոր հասանելի միջոցներով պաշտպանել Բելառուսի ինքնիշխանությունը»,- ասել է Գրիզլովը։