РИА Новости-ն անդրադարձել է Ալեն Սիմոնյանի հերքումներին

Հայաստանը երկխոսություն չի վարել Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը հանրապետության հնարավոր անդամակցության շուրջ: РИА Новости գործակալությունը մեջբերում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ նման քննարկումների մասին հայկական ԶԼՄ-ների տեղեկությունները սուտ են։
«Ես մեր ռուս գործընկերների հետ նման խոսակցության ականատես չեմ եղել։ Նման խոսակցություններ չկան և ինձ համար չեն կարող լինել։ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սակարկելի չեն»,- ասաց Սիմոնյանը։