Թույլ չենք տա Կիևին լկտիաբար ճնշում գործադրել Բելգրադի վրա․ Սերբիայի նախագահ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ուկրաինական իշխանություններն իրավունք չունեն ճնշում գործադրել Բելգրադի վրա, ինչպես դա արեցին եվրոպական այլ պետությունների հետ։ Այս մասին Վուչիչն ասել է «Pink» հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով Սերբիայում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Տոլկաչի հայտարարությունները, թե ուկրաինական կողմին դժվար է հասկանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու Սերբիայի որոշումը։
«Եթե նրանք կարծում են, որ հիմա ճիշտ ժամանակն է Սերբիայի հետ անել այն, ինչ արեցին շատ եվրոպական երկրների հետ, այսինքն՝ երրորդ կողմի հրահանգով մեր երկրի վրա ամբարտավան և լկտի ճնշում գործադրեն, ապա կարող եմ ասել, որ իրենք ընտրել են սխալ երկիր»,- ասաց նա։
Վուչիչն ընդգծել է, որ Սերբիան «երբեք ոչինչ չի արել» Ուկրաինայի դեմ։