Ի՞նչ եք առաջարկում՝ մտնենք Սասուն ու դուրս գանք Մո՞ւշ․ չենք կարող զբաղվել հարևանների նկատմամբ տարածքային պահանջներով․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է՝ պետք է խաղաղություն լինի։ Նա չի հասկանում այն մարդկանց, ովքեր դեմ են խաղաղության օրակարգին։
«Ես դիմում եմ այդ մարդկանց․ իսկ ի՞նչ այլընտրանք են առաջարկում՝ պատերա՞զմ, մտնենք Սասուն ու դուրս գանք Մո՞ւշ»,- ասաց Ալեն Սիմոնյանը և հավելեց․ «Եթե խաղաղության օրակարգը լինի, գերիների սպանդի տեսանյութեր հնարավոր է ալևս չլինեն»։
Լրագրողի ճշտող հարցին, թե գերիների սպանդի տեսանյութից հետո դեռ կարելի՞ է ակտուալ համարել խաղաղության օրակարգը՝ Սիմոնյանը պատասխանեց. «Այո՛, որպեսզի նման տեսանյութեր այլևս չլինեն»:
Նա ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում չենք կարող զբաղվել հարևանների նկատմամբ ռազմատենչ հայտարարություններով ու տարածքային պահանջներով: