Լեհաստանն ու Լիտվան ռազմական ուժեր են կուտակում Բելառուսի սահմանների մոտ․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Լեհաստանն ու Լիտվան ռազմական ուժեր են կուտակում Բելառուսի սահմանների մոտ։ Այս մասին հայտնում է «BelTA»-ն։
«Լեհաստանը ռազմական ուժեր է կուտակում բելառուսական սահմանների մոտ, Լիտվան փորձում է հետ պահել»,- ասել է Բելառուսի ղեկավարը ռազմական անվտանգության հարցերին նվիրված հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսին հարող նահանգներում կա մոտավորապես 25 հազարանոց ՆԱՏՕ-ի խմբավորում։ Նրա խոսքով՝ ամենաակտիվը Լեհաստանն է։
«Բելառուսական ուղղության հարավում ձևավորվում է նոր մեքենայացված դիվիզիա, երկրի հյուսիսում և արևելքում ստեղծվում են Լեհաստանի տարածքային պաշտպանության կադրային բրիգադներ»,- ասել է նա։