ՆԱՏՕ-ն նախազգուշացրել է դաշնակիցներին՝ Սև ծովում ռուսական հնարավոր միջուկային փորձարկումների մասին
ՆԱՏՕ-ն դաշինքի անդամ երկրներին զգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային փորձարկումներ իրականացնել Սև ծովում՝ դրանով իսկ ցույց տալով զանգվածային ոչնչացման զենք կիրառելու իր պատրաստակամությունը։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ վկայակոչելով պաշտպանության բարձրաստիճան աղբյուրին։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը վստահ է, որ Սև ծովում փորձարկումների սցենարն ավելի հավանական է, քան Ուկրաինայում մարտավարական միջուկային զենքի կիրառումը։
Չնայած այն հանգամանքին, որ երկրորդ սցենարը «չի բացառվում», այն հղի է մեծ ռիսկերով, այդ թվում՝ հենց Ռուսաստանի համար. սխալի դեպքում երկրի շատ քաղաքներ կարող են տուժել։