Ինչի՞ պիտի պատրաստվեմ ազատման դիմում գրել․ Գևորգ Բաղդասարյանի արձագանքը
Ոչ, ես ազատման դիմում չեմ պատրաստվում գրել։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը։
Դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ նոր Գլխավոր դատախազի կադրային ջարդը նաև Բաղդասարյանի վրա է անդրադառնալու, վերջինս արձագանքեց․
«Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում, դա դուք և ձեր գործընկերներն եք գրում, իրենցից հարցրեք, թե այդ տեղեկությունները որտեղից իրենց։ Ինչի՞ պիտի պատրաստվեմ ազատման դիմում գրել»,-ասաց նա։