Գրողը տանի, հարցիս պատասխանեք. Հովիկ Աղազարյանին զայրացրեց Դումանյանի անորոշ պատասխանը (տեսանյութ)
Խորհրդարանը քննարկում է մինչև 2030 թ. կրթության ոլորտի բարեփոխումների ծրագիրը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց ուղղեց ծրագիրը ներկայացնող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ արդյոք կայացած երկրներում դպրոցն ավարտելուց հետո բանակ զորակոչվո՞ւմ են, թե՞ ոչ: Սակայն սպառիչ պատասխան չստանալով՝ նա ելույթի իրավունք խնդրեց և վրդովված ասաց. «Գրողը տանի, հարցիս պատասխանեք»:
Հովիկ Աղազարյանը նաև սրտնեղեց 12-ամյա կրթությունից:
Ըստ նրա՝ եթե նախկինում աշակերտները 16 տարեկանում ավարտում էին ու 2 տարի հետո նոր մեկնում բանակ, ապա այժմ ստացվում է, որ նրանք մեկնում են բանակ՝ անմիջապես դպրոցն ավարտելուց հետո: Այս պարագայում, ըստ Հովիկ Աղազարյանի, եթե նախկինում տղաները և՛ կենսաբանորեն, և՛ հոգեբանորեն պատրաստ էին բանակին, ապա այսօր արդեն կենսբանորեն պատրաստ են, բայց հոգեբանորեն դեռ պատրաստվելու խնդիր կա:
«Եթե այդպես է՝ եկեք 12-ամյա կրթությունը հանենք, ի վերջո, արտերկրից ներմուծված ծրագիր է»,- ասաց Հովիկ Աղազարյանը:
Նա նաև նկատեց, որ եթե 12-ամյա կրթական ծրագիրը ներմուծում են Հայսատան, ապա պետք է իմանան նաև՝ արդյոք նույն այդ երկրներում նույնպե՞ս բանակ են մեկնում դպրոցն անմիջապես ավարտելուց հետո:
Մանրամասները՝ տեսանյութում