Աննա Վարդապետյանը «պատժում» է Ռոբերտ Քոչարյանին մեղադրող դատախազին
NEWSPRESS.am-ն արդեն գրել էր, որ Փաշինյանի նախկին օգնականը, ով այսօր արդեն դատախազ է դարձել, ընկել է Դատախազության աշխատակիցների հետևից:
Աննա Վարդապետյանը գործից ազատում ու մանր-մունր առիթներով «պատժում է» նրանց, ովքեր իր սրտով չեն:
Մեր տեղեկություններով, Աննա Վարդապետյանի անձնական «ամբիցիաների» զոհ է դարձել նրա տեղակալներից մեկը՝ Գևորգ Բաղդասարյանը: Հարկ է նկատել, որ վերջինս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրող դատախազն է:
Ավելի վաղ, առանց անուններ հրապարակելու, նշել էինք, որ, իբրև պատիժ, Աննա Վարդապետյանը տեղակալի մտերիմներից մեկին՝ Գոհար Ադոնցին, տեղափոխել է մարզ:
Այլ կերպ ասած՝ Վարդապետյանն իրեն անձեռնմխելի է զգում ու դատախազությունը դարձրել է իր անձնական ամբիցիաները բավարարելու դաշտ:
Թե ինչու է Վարդապետյանն այդչափ ագրեսիվ տրամադրված Դատախազության աշխատակիցների նկատմամբ, դրան թերևս դեռ կանդրադառնանք:
Մանրամասները՝ հաջորդիվ: