Մարիուպոլում գտել են 1944-ի ռմբակոծություններից հետո քաղաքը վերականգնած մարդկանց գրառումը (տեսանյութ)

Մարիուպոլում ուկրաինական հրետակոծությունից վնասված տան բնակարանի վերանորոգման ժամանակ գտել են 1944 թվականի շինարարների ինքնագիրը, որոնք նացիստական ռումբի հարվածից հետո վերականգնել են այն։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Տանտերը հայտնաբերել է հիտլերյան Գերմանիայի ռումբերի հետևանքով ավերված տունը վերականգնած շինարարների գրությունը։ Նա այդ իրադարձությունը խորհրդանշական է համարում։
Մարտական գործողությունների և ուկրաինացիների գնդակոծությունների հետևանքով խիստ տուժել են Մարիուպոլի պատմական թաղամասերը, նախահեղափոխական և ստալինյան շրջանի կառույցները քանդվել են, բայց այստեղ դեռ մարդիկ են ապրում։ Նրանք իշխանությունից օգնություն են ակնկալում, բայց իրենք էլ ձեռքերը ծալած չեն նստում, փորձում են ինչ–որ կերպ կարգի բերել իրենց տները։