Եվրոպական երկրների տարածքում ապաստան են ստացել ավելի քան 4 միլիոն 840 փախստական. այդ թվում՝ ուկրաինացիներ
Եվրոպական երկրների տարածքում ապաստան են ստացել 4 միլիոն 183 հազար 840 փախստական։ Ընդ որում, փախստականների թիվը նկատելիորեն աճել է վերջին մեկ ամսվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակը։
Օգոստոսի 30-սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ուկրաինացի փախստականների թիվը աճել է 214 հազարով։ Ամենաշատը ուկրաինացի փախստականները ապաստան են գտնում Լեհաստանում եւ Գերմանիայում։ Այնտեղ ուկրաինացի փախստականների թիվն ավելացել է համապատասխանաբար 56 եւ 39 հազարով։ Ուկրաինացի փախստականների թիվը աճել է նաեւ Ռումինիայում, Մեծ Բրիտանիայում եւ Չեխիայում։ Համաձայն հրապարակված վիճակագրության, Լեհաստանում կա ավելի քան 1,4 միլիոն ուկրաինացի փախտական։ Գերմանիայում եւ Չեխիայում ուկրաինացի փախստականների թիվը կազմում է համապատասխանաբար 709 եւ 439 հազար մարդ։