Առաջիկա 2–3 տարում Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում մեծ թռիչք կլինի․ ՌԴ-ում Իրանի դեսպան Որն է 32 հայ գերիների ազատ արձակման գինը. մեկնաբանում է Անվտանգության խորհրդի քարտուղարը Բայդենի որդին հայտարարել է, որ հանրապետականները փորձում են սպանել իրեն Ադրբեջանն Արցախի դիմաց գին ունի վճարելու. քաղաքագետ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. ձյան տեղումների պատճառով մի քանի ավտովթար է եղել Կարմիրբերետավորը բռունցքով հարվածներ է հասցրել մեր ընկերներից մեկի գլխին. «Զանգ» շարժում Արցախի լուծարումն անխուսափելի էր. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Պահանջում ենք Ադրբեջանից վերջ տալ տասնամյակներ շարունակ խրախուսած հայտայացության քարոզին Փոշու և ազոտի պարունակությունը Երևանի մթնոլորտային օդում Վարի կգնա էս տեխնիկան շատ արագ, եթե չսովորեն դրա հետ աշխատել. Փաշինյանը Դիլիջանում է (տեսանյութ) Հարվածել են Վանեցյանի որդու մեքենային, մյուս կողմի մոտ թմրանյութ է հայտնաբերվելԱրարատ-Արմենիան հաղթեց Ուրարտուին Ապարանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում,Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Բացառում ենք վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո, Արցախը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը Լարսի ճանապարհը բաց է բեռնատարների համար ՔՊ-ականը 5 օրով գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին Ուկրաինայի ֆինանսավորման հարցում Սպիտակ տունն ու հանրապետականները փակուղում են Բեռնատարները քարշակի օգնությամբ են անցել Սյունիքի ճանապարհներով Հայաստանի էներգետիկան ավելի քան 100 տարվա պատմություն ունի Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը «աննախադեպ է 1991 թվականից ի վեր» ՀՀ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բուժականում տեղի ունեցած վթարից Ինչը լսեցի քիչ առաջ, դառնացնող է, հնչեց Դիլիջանի միակ մարզադպրոց արտահայտությունը․ Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ) Երևանում ՌԴ երկու քաղաքացի մրգերը նետել են աշխատակցի վրա, տրորել են ծաղկի վաճառքի կետի ծաղիկները Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում, մի շարք մարզերում՝ անձրև Արցախում բնակվող 2 հայ լուսանկարվել են «Պապիկ-Տատիկ»-ի մոտ․ պարզ է, որ դա արել են ադրբեջանցիները․ քաղաքագետ ՃՏՊ Դիլիջան քաղաքում․ կա տուժած Սուպերմարկետի պահարանում լիցքավորված ատրճանակ և ծալովի դանակ թողած 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել էԴավթաշենի քննչական բաժնում ոստիկանը ինքնասպանության փորձ է կատարել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան-«Իմն ես»Արուսյակ Ջուլհակյանը մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովինԲարձր տնտեսական աճ ապահոված օտարերկրյա փողը «փախնում է» Հայաստանից․ Թադևոս ԱվետիսյանՀրանտ Մարգարյանին ԱԱԾ են կանչել ու հարցաքննել. ինչ քրեական գործ է քննվում. Armlur.amԿանադան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունըՈւՇԱԳՐԱՎ. Գաղտնալսված զրույցի վերծանված տեքստը՝ «Ոսկե աքաղաղ» ռեստորանում տեղի ունեցած աղմկահարույց գործի հետ կապված (տեսանյութ)Բուժականում բախվել են Hyundai-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր, այդ թվում՝ երեխաՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԻսրայելի պատերազմը Գազայի հատվածի հետ «մոտ ժամանակներս» չի ավարտվիՓարաքար գյուղում կատարված սպանության փորձը բացահայտվել էԱլիևը մտադիր է Արցախը բնակեցնել իբրև նախկին փախստականներովԿյանքից հեռացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը«Խաղաղության խաչմերուկը» բխում է հայ և իրանցի ժողովուրդների շահերից. Վահան Կոստանյանի հոդվածը «Irna» լրատվականումՊուտինի` նոր ժամկետով առաջադրումը դրական ազդակ է ՀՀ-ՌԴ համագործակցության համար. Սամվել ԿարապետյանՄԻՊ-ը ՀՀ-ում ԵՄ դեսպանին է ներկայացրել անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտանության հետ կապված հարցերըՀայաստանի, Արցախի և Սփյուռքի մասնագետները շարունակում են Արցախի հարցով առցանց խորհրդակցությունները. Արամ Ա
Արցախում մնացած Սարգիս Գալստյանը կնոջ հետ զբոսնել է «Դեդո-բաբո» հուշարձանի մոտ (տեսանյութ)
Երևանում լկտի պահվածք դրսևորած ՌԴ քաղաքացիները ձերբակալվել են (տեսանյութ)Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին «Opel»-ը բախվել է կայանած բեռնատարին․ կան տուժածներ (լուսանկարներ)Դուք ուզում եք ապրել ազատ պետությունում, բայց չեք ցանկանում ներդրումներ կատարել երկիրը պաշտպանելու համար․ Զելենսկու գրասենյակի ղեկավարը մեղադրել է ուկրաինացի տղամարդկանցՌուս և բելառուս մարզիկներն Օլիմպիական խաղերին կմասնակցեն չեզոք դրոշի ներքո
Քաղաքականություն

Սկզբից իշխանությունից հեռացնենք Փաշինյանին, որպեսզի կարողանանք մոբիլիզացնել մեր ազգի ջլատված ուժերը. Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գրառումը.

«ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԻ և ՆՐԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեկվանից շատերդ եք հասցրել տեսնել գերեվարված հայ զինվորների գնդակահարության սահմռկեցուցիչ կադրերը։ Երեկվա ամբողջ օրը ես գտնվում էի լեռներում, և իմ աչքերի առաջ էր այդ տեսարանը, այն մի շարք խորքային շերտեր ունի իր մեջ, որոնց մասին կուզեի ձեզ հետ ստորև կիսվել․

ա) հայերն ու ազերիները երբեք բարեկամներ չեն եղել, և, դարերով ապրելով նույն հողի վրա, շարունակաբար գտնվել են հակամարտ վիճակում, պարբերաբար այդ հակամարտությունները պայթել և վերածվել են մեծ պատերազմների։ Սակայն այն, ինչ տեղի է ունեցել վերջին 20 տարիներին, Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո, անցել է բոլոր հնարավոր սահմանները։ Ալիևը ծնել, սնել և դաստիարակել է մարդակեր բարբարոսների մի ողջ սերունդ, որի նպատակը ոչ միայն հայերին հաղթելն էր, այլ նրանց հոգեպես և ֆիզիկապես նվաստացնելը, սարսափահար անելը և սեփական հայրենիքից անվերադարձ տեղահանելը, դրան են միտված ահաբեկչության այս բոլոր մարդատյաց ակտերը։

բ) նույն ժամանակ, մեր երկրում աճել է ծույլ, անողնաշար և անսկզբունք մարդկանց մի շերտ, որը նույնիսկ այս ամենը տեսնելուց հետո, շարունակում է հավատալ, որ այս թշնամու հետ հնարավոր է խաղաղություն, եթե մենք իրենց պահանջները բավարարենք։ Սակայն իրենց պահանջը մեր ամբողջական ոչնչացումն է որպես տեսակ, կամ իրենց ենթակայության տակ ստրկական գոյություն քաշ տալը։ Ով հրապուրվում է այդպիսի հեռանկարով, թող շարունակի հավատալ Փաշինյանին և նրա խոստացած ապագային։ Ով, սակայն փոքր-ինչ առողջ տրամաբանություն և ինքնապաշտպանության բնազդ ունի, և ընդունակ է վերլուծել վերջին 4 տարիներին տեղի ունեցած իրադարձությունների շղթան, պետք է գիտակցի, որ միայն ռազմականացնելով մեր երկիրը և կոշտ հակահարված տալով այս բարբարոս գազաններին, հնարավոր կլինի փակել նրանց ախորժակը, և նորից ստիպել մեզ հարգել ու հաշվի նստել մեր մարդկային իրավունքների հետ։

գ) Այսօր Իլհամ Ալիևի հայկական գործընկեր Նիկոլ Փաշինյանը շտապում է օր առաջ խաղաղության պայմանագիր կնքել նրա հետ, իր խոսքերով, Հայաստանի 29800 քկմ տարածքը փրկելու համար։ Ոչ մի խաղաղության պայմանագիր, սակայն չի փրկի Հայաստանը, եթե Հայաստանում իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը։ Այդ դեպքում Ադրբեջանը, օգտվելով յուրաքանչյուր պատեհ առիթից, կուլ կտա Հայաստանը մաս-մաս, ինչպես արել է մինչև հիմա՝ սկսելով Ջրականից և Հադրութից, այնուհետև Շուշի, Քարվաճառ, Բերձոր, հիմա սպառնալով Ջերմուկին և Վարդենիսին։ Քանի այս երկու գործընկերները իշխում են, յուրաքանչյուրը իրենց մայրաքաղաքներում, հայ ժողովուրդը չի տեսնելու խաղաղ օր, նրա որդիները շարունակելու են զոհվել թուրքական և իսրայելյան ԱԹՍ-երի հարվածներից, իսկ մեր երկրի տարածքները դիրք առ դիրք, սար առ սար, գյուղ առ գյուղ կրճատվելու են, ինչպես դա եղել է ողջ այս 4 տարիների ընթացքում, մեր բոլորի շփոթահար հայացքի առաջ։

Եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր երկիրը, ապրել ազատ, դաստիարակել այստեղ մեր երեխաներին, իրական ապագայի հեռանկար բացել նրանց առաջ, մենք պետք է ազատվենք այս երկու «քաղաքակիրթ» գործընկերներից։

Սկզբից իշխանությունից հեռացնենք Փաշինյանին, որպեսզի կարողանանք մոբիլիզացնել մեր ազգի ջլատված ուժերը և միասնաբար պաշտպանել մեր երկիրը, իսկ հետո արդեն, այդ ուժերը ժողովելուց հետո, հասու միջոցներով ձեռնամուխ լինենք թշնամու մարդատյաց պարագլխին և նրա բուծած ֆաշիստական ոհմակը իշխանությունից հեռացնելուն՝ միայն դրանից հետո հնարավոր կլինի խաղաղության հեռանկար բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։

Աստված պահապան հայրենիքի համար պայքարող յուրաքանչյուր հայ մարդուն, մեր երկրին և ազգին»։