Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց (տեսանյութ)
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ»
Քաղաքականություն

Ադրբեջանցիների վայրագությունների ֆոնին տապալված բանակցությունն ու ԵՄ ներկայացուցչի «սառը ցնցուղը»...

Երեկ՝ հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան Ժնևում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:

Առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածեց ճոխ թվացող, բայց իրականում ոչինչ չասող հաղորդագրություն:

Խնդիրն այն է, որ հաղորդագրության մեջ ներկայացվում էին զուտ այն հարցերը, որոնց շուրջ խոսել են կողմերը, և որոնց շուրջ, ըստ էության, ակնկալվում էր, որ պետք է քննարկում լինի: Իսկ ինչ են խոսել կամ քննարկել՝ ոչ մի տող... (իհարկե, սա ևս ակնկալվում էր):

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացից ստացված հաղորդագրությունը հույս ներշնչող էր... մինչև այն պահը, երբ համացանցում հայտնվեց ադրբեջանցիների կողմից վայրագությամբ սպանվող հայ ռազմագերիների կադրերը:

Բանակցային սեղանի շուրջ այս իրավիճակին անմիջապես արձագանքել են և դատապարտել: Մասնավորապես, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշել է. 

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ. ըստ ամենայնի, հայ ռազմագերիներին մահապատժի են ենթարկում: Եթե ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պատժվեն»...

Եթե մինչ հանդիպումն ունեցած լավատեսությամբ մոտենանք այս իրավիճակին, ապա կարելի է կարծել, որ Ադրբեջանը անգամ կարող է «պատժվել»...

Բայց, լավատեսությունը «շաքարով կտրենք»...

Ավելի ուշ, ԵՄ ներկայացուցիչը հանդես է եկել նոր գրառմամբ և նշել, թե իբր իրեն ուղարկել են մի քանի տեսանյութ, որոնք, ըստ նրա, իբր ցույց են տալիս «ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները»։

«Նաև դրանք պետք է հետաքննվեն, և եթե իրական են, հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հակամարտությունը երկու կողմերին էլ խորը վերքեր է թողել, և բուժելու համար անհրաժեշտ է պատասխանատվություն»,- գրել է Կլաարը:

Այլ կերպ ասած՝ ԵՄ ներկայացուցիչը «սառը ջուր է լցրել լավատեսության գլխին» ...

Սա մի կողմից, մյուս կողմից էլ ծանոթանում ենք հանդիպման հետ կապված արտասահմանյան ԶԼՄ-ների արձագանքին ու ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական վայրագությունների կադրերը ո՛չ թե պատահական, այլ միտումնավոր «սլիվ» կարող են լինել՝ բանակցային գործընթացը տապալելու նպատակով:

Մասնավորապես Բայրամյանը, մատնանշելով սահմանի լարվածությունը «չդելիմիտացված սահմանի» վրա, առաջարկել է արագացնել սահմանազատման հարցի լուծումն ու հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի նիստի ժամկետը փոխել՝ նոյեմբերի փոխերան կազմակերպել հոկտեմբերին:

Թերևս կարելի է այս համատեքստում դիտարկել նաև այն, որ, արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ադրբեջանական կողմը պահանջել է «Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերման անհրաժեշտությունն Ադրբեջանի տարածքից՝ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների և ձեռք բերված պայմանավորվածությունների»... 

Մինչդեռ ՀՀ ԱԳՆ միայն ակնրակել էր, թե զորքի դուրս բերման հարց է քննարկվել, բայց կոնկրետ որ կողմի՝ չէր մանրամասնել... կամ ձեռնտու չէր մանրամասնե...

Արմինե Մկրտումյան