Ժնևում Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանը «իր զորքերը հանի» Ադրբեջանի տարածքից՝ եռակողմ պայմանավորվածության համաձայն

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ժնևում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին, ոչ թե նոյեմբերին, ինչպես նախապես պայմանավորվել էր։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը, հաշվի առնելով վերջին լարվածությունը չսահմանազատված սահմանի վրա, առաջարկել է սահմանազատման երկկողմ հանձնաժողովների հաջորդ նիստն անցկացնել այս տարվա հոկտեմբերին՝ ավելի վաղ պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի փոխարեն», - ասված է հաղորդագրությունում:
Հավելվում է, որ ադրբեջանական կողմը հանդիպման ժամանակ ընդգծել է «Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերման անհրաժեշտությունը Ադրբեջանի տարածքից՝ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների և ձեռք բերված պայմանավորվածությունների։
Երկրների ղեկավարները անդրադարձել են նաև եռակողմ հանձնաժողովի շրջանակներում ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին, որոնց հիման վրա հնարավորինս շուտ պետք է բացել տրանսպորտային և կապի գծերը»։
Բացի այդ, բարձրացվել են անհայտ կորածների հարցերը։