Երևանի Սիլիկյան թաղամասի փողոցներից մեկում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում դի կա: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Պարեկներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 61-ամյա Լեռնիկ Ս.-ի դին: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ, նշանանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: