Ծաղկաձորում մեկնարկեց «ՉեսսՄուդ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը

Ծաղկաձորում մեկնարկեց «ՉեսսՄուդ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը. այն անցկացվում է «Մարիոթ» հյուրանոցում։
Մրցաշարի առաջին տուրին մասնակցում են շուրջ 11 երկրների մոտ 177 շախմատիստներ, այդ թվում` 18 միջազգային գրոսմայստերներ եւ 37 միջազգային եւ ՖԻԴԵ-ի վարպետներ:
Մրցաշարի մեկնարկը հաջող էր հայ շախմատիստների համար։ Հայ գրոսմայստերները 1-ական միավոր ունեն։ Մրցաշարի աղյուսակը Ա խմբում գլխավորում է 20-ամյա Շանթ Սարգսյանը։