Քաբուլի հյուսիսում պայթյուն է որոտացել

Աֆղանստանի մայրաքաղաքում՝ Քաբուլի հյուսիսում, պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ տեղական ոստիկանությանը հղումով։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպի հետևանքով կան տուժածներ, սակայն նրանց թիվը դեռ հայտնի չէ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նախօրեին հաղորդվել էր, որ Քաբուլի ուսումնական հաստատություններից մեկում մահապարտ-ահաբեկչի կողմից կազմակերպված պայթյունի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ 40 մարդ։ Ողբերգությունը տեղի է ունեցել Դաշտ ալ-Բարշի շրջանի Քաջ կրթական կենտրոնում, որը հիմնականում բնակեցված է շիա մահմեդականներով։