Խնդրում եմ օգտագործել առիթն ու պատմել, ինչպես և ինչու ջոկատի անունը որոշվեց դնել Էրատո՝ հատկապես, որ նա կայսրության դրածոն էր և կամակատարը. օգտատերը՝ Հակոբյանին
Աննա Հակոբյանն այսօր գրառում է արել, որում իբրև թե նաև ներողություն է խնդրում Էրատոյից... Այս գրառումը չէր կարող աննկատ մնալ սոցիալական ցանցի տիրույթում: Եվ, մասնավորապես, պատմական փաստերի անճշտության մասով:
Հակոբ Կարապետյանն էլ գրում է.
«Կամավորական ջոկատ կազմելն իհարկե դրվատանքի արժանի քայլ է։ Հատկապես կարեւոր է այն առումով, որ դրանով խրախուսվում է կանանց մասնակցությունը հանրային գործերին։
Այդուհանդերձ, խնդրում եմ օգտագործել առիթն ու պատմել, ինչպես եւ ինչու ջոկատի անունը որոշվեց դնել Էրատո։ Մասնավորապես, ինչով է հիշատակման արժանացել առաջին դարում՝ Արտաշիսյան արքայատոհմի մայրամուտին մի քանի տարի կառավարած Էրատո թագուհին (ենթադրաբար նրա պատվին է ջոկատը անվանակոչվել), հատկապես, որ պատմության դասագրքերից տեղեկանում ենք, որ նա ըստ էության կայսրության դրածոն էր եւ կամակատարը։
Որքանով է այդ պատմական կերպարը համապատասխանում մերօրյա պայքարի համատեքստին։ Արդյո՞ք թագուհու անվան հետ հետ կապված հնարավոր ասոցիացիաները հաշվի առնվել են, արդյո՞ք անվանակոչության ուրիշ տարբերակներ քննարկվել են»,- գրել է նա հենց Հակոբյանի գրառման տակ: