Սրանով վերջանում է Աննա Հակոբյանի և Էրատո թագուհու միջև նմանությունը. Նարեկ Մալյան
Աննա Հակոբյանն այսօր գրառում է արել, որում իբրև թե նաև ներողություն է խնդրում.. Այս գրառումը չէր կարող աննկատ մնալ սոցիալական ցանցի տիրույթում: Եվ, մասնավորապես, պատմական փաստերի անճշտության մասով:
Նարեկ Մալյանը գրում է.
«Նույնիսկ չգիտեմ ոնց ասեմ, որ տիկինը 5-րդ դասարանի պատմության դասագիրք չի բացել:
Էրատո թագուհին չէր կարող 300 տարի՝ ՄԹԱ 8-5-րդ դարերում թագավորել, քանի որ ծնվել է դրանից 800 տարի հետո՝ ՄԹԱ 1-ին դարում, ավելին՝ 300 տարի աշխարհում որևէ մեկը չի թագավորել, նույնիսկ այդքան չի ապրել:
Էրատոն հայոց գահին հասավ դրսի ուժերի կողմից կազմակերպված ապստամբության շնորհիվ, սակայն կառավարեց շատ կարճ: Սրանով վերջանում է Աննա Հակոբյանի և Էրատո թագուհու միջև նմանությունը»,- գրել է Մալյանը: