Զոհվածների ցուցակը չհրապարակելու միակ պատճառն այն է, որ չիմանանք նրանց իրական քանակը. Աշոտյան (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
- Նիկոլի արված հայտարարությունը վիժվածքային անբարոյականություն է. զոհվածների ցուցակը չեն հրապարակում, որովհետև փողը տալիս են:
- Գուցե որոշ ծնողների վիշտը մեղմացրել եք այդ փողով, բայց հազարավորների դարդը, ցավը չեք առել:
- Հերոսները պետք է պատկեր ունենան, անուն, կենսագրություն:
- Զոհվածների ցուցակը չհրապարակելու միակ պատճառն այն է, որ չիմանանք նրանց իրական քանակը:
- Մնացյալ բոլոր պատճառաբանությունները ցինիկ, ստոր, սատանեական խրախճանք է այդ տղաների գերեզմանների վրա, ինչպիսի խրախճանք է Նիկոլի «Եռաբլուր» այցելությունը և կարմիրբերետավորների «պարը» գերեզմանների վրա: